ՄամուլՏեսանյութ

«Գնացիր ցավը սրտումդ․ Աստծո լույսի մեջ մնաս ընկերս, Գեներալ». Ներսիկ Իսպիրյանը՝ Սեյրան Սարոյանին (Տեսանյութ)

«Գնացիր ցավը սրտումդ․ Աստծո լույսի մեջ մնաս ընկերս, Գեներալ». Ներսիկ Իսպիրյանը՝ Սեյրան Սարոյանին (Տեսանյութ)

Սիրված երգիչ Ներսիկ Իսպիրյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել գեներալ Սեյրան Սարոյանի մասնակցությամբ, որին կից գրել է․

«Էրգրի կանչը հոգումդ ու սրտումդ էր դրոշմված… Զենքով ու երգով հաղթեցիր թշնամուն… Ավաղ տեսար այն, ինչ չպիտի տեսնեիր…Գնացիր ցավը սրտումդ…Աստծո լույսի մեջ մնաս ընկերս… ԳԵՆԵՌԱԼ», – ասված է Ներսիկ Իսպիրյանի խոսքերում։

Սեյրան Սարոյան

Նշենք, որ օգոստոսի 13-ի գիշերը հայտնի դարձավ, որ մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը։

Սարոյանը մահացել է Իզմիրլյան բժշկական կենտրոնում, որտեղ բուժում էր ստանում, բայց նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել, քանի որ օրգանները հերթով սկսել էին ֆունկցիոնալ խանգարման հասնել, արդեն լյարդի փոխպատվաստման խնդիր էր առաջացել և ոչ միայն:

Մանրամասները՝ Bavnews.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով