ՄամուլՏեսանյութ

Գնալու եմ խաղաղության հաստատմանը․ Փաշինյան

Գնալու եմ խաղաղության հաստատմանը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հոկտեմբերի 6–ին, մեկնելու է Պրահա եւ մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում  քառակողմ հանդիպում է նախատեսված իր, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի  նախագահի միջեւ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին,  ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ հանդիպում է նախատեսված նաեւ Թուրքիայի  նախագահի հետ։

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց վերջացրած կապիտուլյացիայով, որովհետեւ այն բանակցային թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, դա եղել է կապիտուլյացիայի թուղթ, նա սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ եւ հեռացել»,–  ասաց Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց, որ ինքն էլ ցանկանում է որդեգրել խաղաղության օրակարգ եւ դա իրագործելու պատասխանատվություն է ստանձնել։

Նա ակնկալում է խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությունը այդ օրակարգը կյանքի կոչելու համար։

«Ես գնալու եմ այդ ճանապարհով»,– ասաց նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում