Մամուլ

Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա միայնակ կին է մահացել

Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա միայնակ կին է մահացել

Aravot.am-ը գրում է․ «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, որը տարիներ շարունակ սոցիալական ծրագրեր է իրականացնում, վառելափայտ բաժանում կարիքավոր ընտանիքներին, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով միայնակ տարեց մի կնոջ մահվան մասին։

«Ցրտահարությունից մահացության դեպք, այնուամենայնիվ, գրանցվեց Գյումրում: Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը: Միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70 ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն: Անկեղծ ասած, ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ…

Մանրանասները ներկայումս ճշտում ենք, պարզապես նրա հաշվառման հասցեով ոչ մեկը մեզ վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, չուներ նաև իր անունով էլեկտրաէներգիայի սպառողի կոդ։

exanak curt

Հնարավոր է փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել: Ինչևիցե, տարեց կնոջը Գյումրու քաղաքապետարանի կողմից այսօր հուղարկավորեցին «Շիրակ» գերեզմանոցի այն վայրում, որը հատուկ նախատեսված է անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար»:

Aravot.am-ի հետ զրույցում Վահան Թումասյանն ասաց, որ կինը բնակվում է տնակում՝ «Ձորի մայլա» կոչվող թաղում, բայց իր հաշվառումը Մանուշյան փողոցում է։ Ու այն տնակը, որտեղ նա հաշվառված է, գոյություն չունի։

Վահան Թումասյանը պատմեց, որ նրան տնակում՝ ցրտահարված վիճակում, հայտնաբերել են մի քանի օր առաջ, տեղափոխել են հիվանդանոց, ու մահացել է այնտեղ։ Ի դեպ, կինը խնամակալ է ունեցել։

Նա ենթադրում է, որ սովը ևս նպաստել է կնոջ ուշաթափմանն ու մահվանը։ «Ինձ համար էական է ճշտելը, թե արդյոք կինը դիմե՞լ է մեր կազմակերպություն։ 3 օր էլ՝ ես մանրամասներ եմ ճշտում, ընդհուպ այսօր հուղարկավորությանն եմ մասնակցել քաղաքապետարանից 2-3 հոգու հետ»,- ասաց Վահան Թումասյանը։

Կիսվել նյութով