Մամուլ

Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազամաբազայի պայմանագրային զինծառայողը՝ խեղդամահ անելով սպանել է 37-ամյա պարուհուն

Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազամաբազայի պայմանագրային զինծառայողը՝ խեղդամահ անելով սպանել է 37-ամյա պարուհուն

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Նշված հասցե են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արտյոմ Հովհաննիսյանը։

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկանները նշված փողոցի թիվ 3Ա շենքի բնակարանում հայտնաբերել են վարձակալական հիմունքներով բնակվող ՌԴ քաղաքացի 37-ամյա Եկատերինա Բ․-ի դին, ով ըստ դատական բժշկի նախնական եզրակացության՝ մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։

paruhi spanutyun

Քանի որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություները հատատվել էին, և տեղում պարզվել էր սպանվածի և նրան սպանածի ինքնությունը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի զինվորական կայազորի դատախազության դատախազ Մարտիրոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Հրաչ Առաքելյանի, ավագ քննիչ Ավետիք Մանուկյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Եկատերինա Բ․-ի դին՝ բռնության հետքերով։ Մինչ տեղում աշխատում էին դատաբժիշկն ու ոտիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հաշված րոպեների ընթացքում պարզում են ենթադրյալ սպանություն կատարող անձի ինքնությունը և նրան հայտնաբերում են։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ նա հայտնաբերվում է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցից և սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխվում է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից էլ ներկայացվում է զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին։

Կասկածյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 20-ամյա Ալեքսեյ Պ․-ն է, ով վարձակալական հիմունքներով բնակվում էր Եկատերինա Բ․-ի հետ։ Սպանվածը պարուհի էր։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել նյութով