Մամուլ

Գյումրիի մանկատան բակում թողած երկվորյակներին մայրը տուն է տարել

Գյումրիի մանկատան բակում թողած երկվորյակներին մայրը տուն է տարել։ Մեկ տարի առաջ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում թողած երկվորյակ նորածինները վերադարձել են կենսաբանական ընտանիք:

Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Թե ինչ պայմաներով ու որտեղ են երեխաները ապրելու, այս մասին տեղեկություններ չեն հայտնում: Նշվում է միայն այն, որ երկվորյակ նորածինների 18-ամյա մոր հետ նախարարության համապատասխան բաժնի մասնագետները  այս ընթացքում աշխատանք են տարել, որպեսզի կարողանան ապահովել երկվորյակներ Վահեի ու Վահանի առողջ և բարեկեցիկ մանկությունը, ինչպես նաև ընտանիքի սոցիալական կարգավիճակը բարելավելու ուղղությամբ քայլեր են կատարվել:

noratsin

Երկվորյակ եղբայրները անցած տարվա հոկտեմբեր ամսից ապրում էին Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը:

Կիսվել նյութով