ՄամուլՏեսանյութ

Գյումրիի հրապարակում տոնում են Վարդավառը (Տեսանյութ)

Գյումրիի հրապարակում տոնում են Վարդավառը (Տեսանյութ)

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։

Գյումրու համայնքապետարանից հայտնում են որ Վարդավառի միջոցառումների մեկնարկը տրվել է Թատերական հրապարակում՝ արձանների լվացմամբ։

Այնուհետեւ Գյումրու Վարդանանց հրապարակում մեկնարկել է Վարդավառի տոնակատարությունը:

vardavar gyumri tonel

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այս տոնը հայտնի է նաեւ Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում