ԺամանցՄշակույթ

Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում. լուսանկարներ

Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում։ Sputnik Արմենիան գրում է․ Ժորա Մանուկյանը բարձրագույն կրթություն չունի, նա ամեն ինչ արել ու անում է, նույնիսկ ժամանակին արտագնա աշխատանքի է մեկնել։ Բայց հիմա մտածում է միայն Գյումրիում մնալու ու հայրենի քաղաքում իր սեփական բիզնեսը զարգացնելու մասին:

Գյումրեցի Ժորա Մանուկյանի նորամուծության մասին հայրենի քաղաքում շատերը դեռ չգիտեն, բայց երիտասարդը համոզված է՝  կգտնվեն մարդիկ, որոնք կհավանեն իր նորույթը և կցանկանան իրենց սովորական պայուսակները փոխարինել փայտե պայուսակով: Պայուսակներն ինչպես կանանց, այնպես էլ ուժեղ սեռի համար են:

«Շուկան ուսումնասիրեցի ու մտածեցի անել այնպիսի բան, որ Գյումրիում դեռ չկա: Ավելին`այն մեր հայ արհեստավորների պատրաստածն է: Ցավ եմ ապրում, որ մարդիկ թուրքական ապրանք են նախընտրում: Ուզում եմ թուրքական պայուսակների փոխարեն մեր կանայք հայկականը գնեն»,- պատմում է Ժորան:

Ժորա Մանուկյան

Այսպես, նա նախ սեփական կնոջ համար պատրաստեց փայտա պայուսակ, ապա կնոջ քրոջ, հետո  էլ ՌԴ-ից  հյուր եկած ընկերը հավանեց ու անմիջապես 2 պայուսակ պատվիրեց:  Նորույթի հանդեպ հետաքրքրությունը ստիպեց երիտասարդին մտածել բիզնես հիմնելու մասին:

«Սկզբում 6 հատ պատրաստեցի ու բաժանեցի խանութներին, բայց ոչ թե վաճառքի, այլ հենց այնպես տվեցի՝ մարդկանց կարծիքը իմանալու համար: Ու երբ տեսա արձագանքը, սկսեցի ընթացք տալ գործին։ Սկզբում հարազատներս ու մտերիմներս էին գնում: Հիմա պատվիրատուներ կան, բայց նրանց թիվը մեծ չէ. միայն տարբերվող մարդիկ են ընտրում այս պայուսակները»:

Ժորա Մանուկյան

Կինը՝  Քրիստինեն, վկայում է՝ պայուսակը, չնայած անսովոր տեսքին, շատ հարմար է, թեթև  ու գեղեցիկ:

Փայտե պայուսակների բիզնեսում Ժորան միայնակ չէ, նա դրանք ստեղծում է գյումրեցի փայտագործ ու կաշվե իրեր պատրաստող արհեստավորների հետ։ Պայուսակների նախագիծը տալիս է նրանց, նրանցից ստանում փայտի ու կաշվի հատվածը և վերջնական տեսքի բերում այն:

Ժորա Մանուկյան

«Փայտն ու կաշին  բնական են, բայց ցանկության դեպքում կարող ենք նաև արհեստականով պատրաստել»,- պատմում է երիտասարդն ու ասում, որ ամենադժվարն այսօր իր բրենդի մասին պատվիրատուին տեղեկացնելն է։ Ձեռագործ փայտե  պայուսակների մասին քչերը գիտեն, և քչերն են «հանդգնում» հրաժարվել ընդունված տարբերակից:

Ժորա Մանուկյան

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով