Մամուլ

Գլխուղեղային կաթված ունեցող երեխաների հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն շատ թանկ էր, զրույցները՝ ջերմ ու հաճելի

«Ներկա եմ գտնվել «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ամենամյա բարեգործական ընթրիքին։ Կազմակերպության ուշադրության կենտրոնում են մանկական գլխուղեղային կաթված ունեցող երեխաները։ Երեխաների հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն շատ թանկ էր, զրույցները՝ ջերմ ու հաճելի», ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Միջոցառմանը, հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը հանդես է եկել հաշվետվությամբ, ներկայացրել մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքն ու նոր ծրագրերը։

«Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում են մանկական գլխուղեղային կաթված ունեցող երեխաները։

Կազմակերպությունն իր գործունեության յոթ տարիների ընթացքում աջակցել է հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաների և նրանց ընտանիքներին՝ տրամադրելով անվճար վերականգնողական բուժում, հատուկ օրթոպեդիկ պարագաներ՝ բարելավելով երեխաների և մայրերի կյանքի որակը:

Կիսվել նյութով