Աշխարհ

Գիտությունը մոտեցել է Բերմուդյան եռանկյունու անոմալիայի բացահայտմանը

Գիտությունը մոտեցել է Բերմուդյան եռանկյունու անոմալիայի բացահայտմանը

Բերմուդյան եռանկյունու տարածքում ինքնաթիռների եւ նավերի խորհրդավոր անհետացումը շարունակվում է տասնամյակներ: Բրիտանացի գիտնականները վստահ են, որ անոմալիայի բացահայտումը պետք է փնտրել Սիբիրում, այս մասին գրում է News.am-ը՝ հղում անելով Med-heal.ru պորտալին:

Բերմուդյան եռանկյունին Սարգասոյի ծովի մի մասն է, որի մեջ հանգամանքների տարօրինակ բերումով բազմաթիվ նավեր եւ ինքնաթիռներ են անհետացել։ Ամբողջ աշխարհից բազմաթիվ գիտնականներ փորձում են գտնել այս երեւույթի պատասխանը, բայց դեռեւս չկա մեկ վարկած, որը կբացատրեր առեղծվածային անհետացումները:

Բրիտանացի գիտնականները կարծում են, որ Բերմուդյան եռանկյունու առեղծվածը կապված է, այսպես կոչված, սիբիրյան անոմալիայի հետ: Խոսքը հանելուկային խառնարանների մասին է, որոնք տեղակայված են Թայմիրում եւ Յամալում։

«Յամալում եւ Թայմիրում տեղակայված խառնարանները տարիներ շարունակ վախեցնում են տեղի բնակիչներին: Դրանց ծագման բազմաթիվ վարկածներ կան, բայց, ընդունված վարկածի համաձայն, խառնարանները հայտնվել են ուժեղ ստորգետնյա գազի պայթյունների հետեւանքով:

Մենք կարծում ենք, որ նույնը տեղի է ունենում նաեւ Սարգասոյի ծովում: Այնտեղ նույնպես կան գազի հիդրատներ, որոնք կարող են հրահրել տարբեր տեսակի անոմալիաներ:

Օրինակ՝ ինքնաթիռները կարող են վթարի ենթարկվել, եթե մտնեն մեթանով հագեցած օդ, իսկ նավերը կարող են խորտակվել մեծ քանակի լուծված մեթանով ջրում»,- ասում են բրիտանացի հետազոտողները:

Կիսվել նյութով