Օգտակար

Գիտնականները պարզել են, որ խիստ մայրերի երեխաները դառնում են հաջողակ

Գիտնականները պարզել են, որ խիստ մայրերի երեխաները դառնում են հաջողակ: Խիստ մայրիկների երեխաները դառնում են ավելի հաջողակ։ Մասնագետներն ասում են, որ ծնողների մշտական դժգոհությունը և փորձերը՝ դարձնելու երեխային իդեալական, բավականին դժվար է։

Սակայն այդպիսի դաստիարակությունից հետո երեխաները սովորաբար շնորհակալություն են հայտնում իրենց մայրերին։

Մասնագետ՝ Էրիկա Ռասսոնը անցկացրել է մի ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ խիստ մայրերի երեխաները ավելի հաջողակ են դառնում։ Եվ նաև հակառակը՝ հաջողակ մարդիկ ունեցել են շատ պահանջկոտ մայրիկներ։

Ուսումնասիրությունները անցկացվել են 13-14 տարեկան 15․000 երեխաների հետ՝ 2004-2010 թվականներին։ Էրիկա Ռասսոնը հայտնում է․

«Այս ուսումանսիրությունը ուսումնասիրել է բարձրագույն կրթությանը մարդկանց վերաբերմունքը։ Դա են պահանջում երեխաներից ծնողների մեծամասնությունը և հատկապես մայրերը»։

Երեխաները, որոնց հետ մայրերը ավելի մեծ հույսեր են կապել, դարձել են ավելի ինքնավստահ և հաստատակամ։

Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ աղջիկների մոտ, որոնք ունեցել են ավելի հաստատակամ մայրեր, 4%-ով ավելի քիչ է հավանականությունը վաղաժամ հղիության։

Երեխաները, ովքեր ունեցել են ավելի անհանգստացող մայրեր, նույնպես մեծամասամբ ավարտել են քոլեջը և ստացել լավ աշխատանք։ Սա կարող է թվալ ոչ իրական, սակայն պահանջկոտ և խիստ մայրերի երեխաները դառնում են հաջողակ։

Մասնագետը բացատրում է․ «Շատ դեպքերում, մենք հասնում ենք հաջողության անելով այն, ինչը համարում ենք ավելի հարմար մեզ համար, եթե նույնիսկ այն հակառակ է ծնողների կարծիքին։

Սակայն ինչքան էլ մենք փորձենք խուսափել ծնողների կարծիքից, միևնույն է յուրաքանչյուր նրանց խորհուրդ ազդում է մեր հետագա որոշման վրա։ Այնուամենայնիվ մենք մտածում ենք, որ որոշումը կայացրել ենք ինքուրույն»։

Երեխաների մեծամասնությունը համարում են խիստ մայրերին, որպես իրենց թշնամի։ Երբեմն թվում է, որ նրանք վերածում են երեխայի կյանքը դժոխքի։ Սակայն, երբ երեխան մեծանում է, նա այդ ամենի համար շնորհակալ է լինում իր մորը։

Կիսվել նյութով