Մշակույթ

«Գիտե՞ք` սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու` ուրիշ»․ այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Վարպետը մեզ հետ չէ, բայց կան նրա ֆիլմերը, Համազգային թատրոնն ու այն մեծ ժառանգությունը, որը նա թողել է:

Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։

1991 թ. նա թեկնածու է եղել նորանկախ Հայաստանի Հանրապետութեան նախագահութեան համար, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կուսակցութեան՝ թեկնածուն։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԻ ռեկտորն է, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի(Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։

Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից։

Կիսվել նյութով