Շոու-բիզնեսՏեսանյութ

Գիշերվա ժամը 2:40, երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամ (Տեսանյութ)

Գիշերվա ժամը 2:40, երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամ

Վարդան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

«Չէ էս նորմալա՞:

Գիշերվա ժամը 2:40, երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամ, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ,այլ իջեցրել):

Եվ ամենից շատ զարմացա այն փաստից, որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ, որը արդեն քանի օր շարունակ Arsen Torosyan ը և Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ✔️ ը նշում են, որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:

Ես լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում,միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը: Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցլել դիմակը դա խաղտու՞մ է:

Եթե այո,վճարեմ 10.000 դրամը»:

Կիսվել նյութով