Մամուլ

«Գիշերային կինո՝ Երևանում». հետախուզման մեջ գտնվող Lexus-ը չկարողացավ ճողոպրել

«Գիշերային կինո՝ Երևանում». հետախուզման մեջ գտնվող Lexus-ը չկարողացավ ճողոպրել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 03։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Lexus մակնիշի ավտոմեքենան հետախուզման մեջ է գտնվում, և այն Արցախի փողոցի ուղղությամբ է ընթանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նկատում են նշված ավտոմեքենան և փորձում են կանգնեցնել, սակայն վարորդը մի քանի անգամ չի ենթարկվում ոստիկանների «Կանգ առ» հրահանգներին ու քանի որ ավտոմեքենան հետախուզման մեջ էր, ոստիկանները հետապնդում են նրան։

hetaxuzum

Արդեն Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի խաչմեուկում Lexus-ը շարունակում է մեծ արագությամբ դիմել փախուստի ու արդեն ժողովրդին հայտնի «Կինո Հայրենիք»-ի խաչմերուկում բախվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկային ավտոմեքենային, ինչի հետևանքով ոչ միայն վնասվում է առջևի թափարգելի աջ հատվածը, այլև ավտոմեքենայի սրահի պաշտպանիչ բարձիկներն են բացվում։

Իսկ Lexus-ը դուրս է գալիս երթևեկելի գոտուց և հայտնվում մայթին՝ երկաթյա սյան մոտ։ Պարեկները բերման են ենթարկում այդ քաղաքացուն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 29-ամյա Յուրի Վարպետյանն է։

Lexus-ը տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդ Յու. Վարպետյանը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հետախուզման մեջ էր ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ քր.օր-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։

Կիսվել նյութով