Մամուլ

ԳԹԿ-ն հայտնել է՝ երբ և որտեղ կտրամադրվեն միասնական քննությունների վկայագրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտնել է, որ միասնական քննությունների վկայագրերի տրամադրումը մեկնարկում է հուլիսի 24-ից։

Այս տարվա դպրոցների շրջանավարտները, որոնք հայտագրվել էին ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում և քննությունները հանձնել են հունիսին, վկայագրերը կարող են ստանալ իրենց դպրոցներից։

Նախորդ տարիների շրջանավարտները և այս տարվա քոլեջների շրջանավարտները վկայագրերը կստանան ԳԹԿ-ից։

Նույն կարգը վերաբերում է նաև այն դիմորդներին, որոնք հայտագրվել էին հունիսի 26-ից հուլիսի 1-ը և մասնակցել էին ընդունելության 3-րդ փուլին։

Կիսվեք ձեր էջում