Աշխարհ

Գերմանացի ոստիկաններն ընդհատել են Սոլովյովի եթերը

Գերմանացի ոստիկաններն ընդհատել են Սոլովյովի եթերը

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի «Полный контакт» հաղորդման եթերն ընդհատվել է այն պատճառով, որ Գերմանիայից նրա զրուցակից Ալեքսանդր Սոսնովսկիի մոտ են եկել ոստիկանները:

Հուլիսի 14-ին Սոսնովսկին եթերում պատմել է Ալեքսեյ Նավալնիի արյան նմուշառման ամսաթվի վերաբերյալ զեկույցում առկա հակասությունների մասին: Այդ պահին սկսել են բնակարանի դռան զանգի ու թակոցի ձայներ լսվել։ Պարզվել է, որ ոստիկանները եկել են Սոսնովսկիի տուն։ Նրա խոսքով՝ ոստիկանները ճշտել են իր անունն ու հասցեն, պարզել են` ամեն ինչ կարգին է, թե ոչ, ինչից հետո հեռացել են։

Վլադիմիր Սոլովյով

«Ես չեմ կարող դա բացատրել այլ բանով, բացի նրանով, որ ինչ-որ մեկը ուշադիր հետևում է, թե որտեղ եմ, ինչ եմ անում և ինչ-որ ազդանշաններ է տալիս»,- ասել է հյուրը:

Սոլովյովի կարծիքով՝ դա կարող է կապված լինել Սոսնովսկիի գործունեության հետ, որն ակտիվորեն լուսաբանում է Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը:

Կիսվել նյութով