Մամուլ

Գերիների փոխանակման աշխատանքը պետք է ավարտին հասցվի․ Սերգեյ Կոպիրկին

Գերիների փոխանակման աշխատանքը պետք է ավարտին հասցվի․ Սերգեյ Կոպիրկին

Լեռնային Ղարաբաղի պարտերազմում գերի ընկածների փոխանակման աշխատանքը պետք է ավարտին հասցվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Գերիների փոխանակման աշխատանքը, բնականաբար, պետք է իր ավարտին հասնի։ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին` աջակցելով, որ ի վերջո, կյանքի կոչվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»,– նշեց ՌԴ դեսպան Կոպիրկինը։

հայ գերիներ

Ավելի վաղ, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար:

Կիսվել էջում