ՄամուլՏեսանյութ

Գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (Տեսանյութ)

Գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ Գերիների հարազատները Շիրակի մարզում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը՝ Հոռոմի խաչմերուկի հատվածում, որոնք պահանջում են ստույգ պատասխան տալ, թե ինչու երեկ այդպես էլ չվերադարձան ռազմագերիները, որի մասին նախապես հայտարարվել էր: Նրանք նշեցին, որ փակ են նաեւ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:

«Ճանապարհը փակ կպահենք մինչեւ մեզ հստակ պատասխան տան, թե երբ են բերելու մեր երեխաներին: Մեզ ոչ մի բան, ոչ մի քաղաքականություն հետաքրքիր չէ, մենք մեր երախեներին ենք ուզում: Կարող է այսօր էլ խաբեն, ասեն, որ վաղը, մյուս օրը կբերենք: Դրա համար մնալու ենք էստեղ, մինչեւ երեխեքին բերեն»,-ասացին նրանք:

Մեկ ուրիշն էլ հավելեց, որ խոսքը 54 գերու մասին է, պետք է բոլորին բերեն:

Նշենք, որ զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:

hay geriner

Հիշեցնենք, որ երեկ լուր էր տարածվել, որ գերիների են բերում Ադրբեջանից, սակայն չէր նշվում թիվը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ օդանավը եկել է Երեւան առանց գերիների:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում