ՄամուլՏեսանյութ

Գերիներին հայերից լավ են պահում․ ով է լրագրողի վրա հարձակված Փաշինյանի աջակից Դիանա Մարտիրոսյանը

Գերիներին հայերից լավ են պահում․ ով է լրագրողի վրա հարձակված Փաշինյանի աջակից Դիանա Մարտիրոսյանը

Oragir.news-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից Դիանա Մարտիրոսյանը երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Արաբկիր վարչական շրջանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ հարձակվել էրիր մասնագիտական աշխատանքը կատարող լրագրող Անի Գևորգյանի վրա, վիրավորել և սպառնալիքներ էր հնչեցրել նրա հասցեին։

Երբ լրագրողը հարցրել էր, թե նա ո՞վ է, սույն անձը սպառնալիքներ հնչեցնելով պատասխանել էր․ «Ես քո աչքը հանողն եմ, ղուրբան եղիր, որ ոտքերիս տակ չես հայտնվել»։

Իսկ թե ով է սույն անձնավորությունը, ներկայացնում ենք ընդամենը 1 դրվագով։ Փաշինյանի աջակից Դիաննա Մարտիրոսյանը հանրությանը հայտնի դարձավ իր պրոադրբեջանական հայտարարությունով։

«Գերիներին հայերից լավ են պահում։ Ջուր էլ են տալիս, հաց էլ են տալիս․․․»,- 2020 թվականի պատերազմից հետո հայտարարել էր սույն անձը։

Մանրամասները՝ Oragir.news-ի տեսանյութում

Կիսվել էջում