Մամուլ

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը:

Այդ մասին հունվարի 17-ին լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Ըստ նրա՝ քննիչների ժամանման պահին բնակարանում եղել են կինը և հայրը:

Դեպքի վայրի զննությունը դեռ շարունակվում է: Այն կշարունակվի 1-1,5 ժամ։

Կիսվել էջում