Մամուլ

Գենդեր են, գյանդոր են… որ ընդեղ լինեի, վոբշըմ գիտես ինչ էր լինելու․ Առաքել Մովսիսյան

Գենդեր են, գյանդոր են… որ ընդեղ լինեի, վոբշըմ գիտես ինչ էր լինելու․ Առաքել Մովսիսյան

ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած Առաքել Մովսիսյանը տեղյակ է, որ ԱԺ ամբիոնից տրանսգենդերը ելույթ է ունեցել։ Hraparak.amի հարցին, թե ինչպես կմեկնաբանի, ինչ կասի, Առաքել Մովսիսյանը մի պահ լռեց, ապա ասաց․ «Ի՞նչ պտի ասեմ, ինձնից լավ գիտեք»։

Նաև Առաքել Մովսիսյանն ասաց, որ երկաթը տեղում տաք-տաք չեն ծեծել, դրա համար էլ նման բաներ են լինում։ Ամեն դեպքում, ասում է, որ այնտեղ  լիներ, կասեր։ «Որ ընդեղ լինեի, վոբշըմ գիտես՝ ինչ էր լինելու»,- ավելացրեց նախկին պատգամավորը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ինչքան հասկացա, Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ այդ թեման ակտիվ քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե էս ինչ է կատարվում և այլն։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի ընտանեկան ավանդույթների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ սեռը գրել է արական։ Հիմա հանրապետականների մոտ ընդունվա՞ծ է, որ արական սեռի մարդու անունը Լիլիթ է»։

Առաքել Մովսիսյանն ի պատասխան ասում է․ «Ուրեմն, ինձ պետք  չէ, որ իմանամ՝ անձնագիրն ով ա տալու, և Հանրապետական կուսակցությունը միշտ դեմ է եղել նման կարգի․․․ չգիտեմ՝ գենդեր են,  գյանդո՞ր են․․․ տենց բան չի կարա լինի, որովհետև Հանրապետականն էն տղեքն  են, որ իսկականից դեմ կլինեին։ Կլարեին, էլի, ըտեղից»։

Որպես ամփոփում՝ Առաքել Մովսիսյանն ասաց, որ Հայաստանն «իրենց համար գենդերների տեղ չի», Հայաստանը կիսապատերազմական վիճակում գտնվող երկիր է, տղամարդկանց տեղ է։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով