Մամուլ

Գեղարքունիքում կորոնավիրուս վաղուց կա, ուղղակի թեստ չեն արել. վարակակիր բժշկուհի

Գեղարքունիքում կորոնավիրուս վաղուց կա, ուղղակի թեստ չեն արել. վարակակիր բժշկուհի

ArmLur.am-ն այսօր զրուցել է Վարդենիսի պոլիկլինիկայի բժշկուհու հետ, ում մոտ պաշտոնական տեղեկությամբ, հայտնաբերվել է կորոնավիրուս։ Տեղեկություններ էին շրջանառվում, թե նա վարակվել է Էջմիածնում կրոնական հավաքի մասնակցելու ժամանակ։

«Ես Վարդենիսից ընդհանրապես չեմ բացակայել, կողքի Լուսակունք գյուղում իմ ամբուլատորիայի չափորոշիչներն էին մնացել, անգամ ժամանակ չեմ ունեցել գնամ դրանք վերցնեմ՝ որ աշխատեմ։ Առավոտից երեկոյան պոլիկլինիկա, հազիվ հասնում էի տուն, որ հանգստանայի, այնքան շատ հիվանդներ էին գալիս», – նշեց նա։

Հարցին՝ ի վերջո վարակը Ձեզ մոտ որտեղից է եղել, նա նշեց․ «Բժիշկներն առաջին գծում են, իհարկե հիվանդներից է եղել։ Հիմա շատ-շատ մարդիկ են հայտնաբերվում հիվանդ, նոր են թեստավորում, եթե շուտ արված լիներ, կհայտնաբերվեր։

Այն ժամանակ շրջաբերականը չէր եղել։ Ես ինչպես կարող էի հիվանդ աշխատանքի գնալ, մենք ամեն օր ջերմաչափում էինք իրականացնում։ Ես ոչ մի հիվանդություն չեմ ունեցել, չգիտեմ՝ ինչու են այդպիսի լուրեր տարածում», – հավելեց նա։

Դիտարկմանը, որ դա պաշտոնական տեղեկություն է, բժշկուհին նկատեց․ «Գիտեք՝ ինչու է այդպես եղել։ Ես հազիվ հասա նրան, որ ինձ թեստավորեն։ Ես հիվանդացա, տանը հիվանդ պառկած եմ եղել, ջերմությունս բարձրացել է, և թեստավորել են։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով