Մամուլ

Գեղարքունիքի ոստիկանապետն աշխատանքից ազատվեց

Գեղարքունիքի ոստիկանապետն աշխատանքից ազատվեց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։

Կայքի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերգծվ տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

ArmLur.am-ի տեղեկություններով, վարչության պետի ազատումը կապ ունի Գավառի աղմկահարույց դեպքերի հետ: «Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Գևորգ Հակոբյանին իր մոտ է կանչել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն ու  պարզաբանում պահանջել:

Մասնավորապես, նա հետաքրքրվել է, որ անչափահասներն ամիսներ առաջ կռվել են, ինչու քայլեր չեն ձեռնարկվել, որպեսզի կանխվեին այդ դեպքերը: Ապա ոստիկանապետը հրահանգել է, որ Գևորգ Հակոբյանը դիմում գրի և հեռանա»,– գրում է կայքը:

Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանությունից հաստատեցին Գևորգ Հակոբյանի աշխատանքից ազատվելու տեղեկությունը, սակայն հրաժարվեցին հայտնել՝ արդյո՞ք նա ազատվել է սեփական դիմումի համաձայն եւ արդյոք դա առնչություն ունի՞ Գավառի վերջին դեպքերի հետ։

Կիսվել նյութով