Մամուլ

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել․ Գնել Սանոսյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ, ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։

Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։

Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։

Առողջ եղե՛ք»,- գրել է Սանոսյանը։

Կիսվել նյութով