Մամուլ

Գեղարքունիքի մարզում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին, այդ թվում՝ մայրացու, արոտավայր տանելու ժամանակ հայտաբերել է գոմում մոտ 300-ից ավելի գառների սատկած։

Մինչ գյուղի բնակիչները շոկի մեջ էին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում այս դեպքի մասին։

Սևան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից գյուղ ժամանած իր տեղակալ Սուրեն Համբարձումյանի ու Ծաղկունքի վարչական շրջանի ղեկավար Ս. Մինասյանի կողմից արդեն ձեռնամուխ են եղել վնասի չափը պարզելու, և հիմա արդեն գյուղացիների հետ պատրաստվում են սատկած ոչխարները առանձնացնել՝ պարզելու հստակ թիվը։

«Նման խոշորամասշտաբ դեպք մեր գյուղում առաջին անգամ է լինում։ Եղել են դեպքեր, երբ 10-ից մինչև 30 ոչխարներ են գելերը հոշոտել, բաց այս դեպքը, որի հետևանքով 300-ից ավելի ոչխարներ, այդ թվում մայրացու գառներ են սատկել, դեռ գյուղի պատմության մեջ չէր եղել։

vochxarner satkel

Հիմա ուզում ենք խնդրանքով դիմել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ ինքը դիմի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի տուժած գյուղացիներին չթողնեն միայնակ։ Բալարոս վարկերով վերցրած մի կերպ պահում էինք ու մեծ մասը միայն հասցնում էր վարկերը փայել։

Հիմա էկոնոմիկայի նախարարությունը եթե բարի կամք դրսևորի, հաստատ կարող է մեզ միայնակ չթողնել այս աղետի մեջ։ Սա որ աղետ է, միանշանակ է։ Ողջ գյուղով երկար ժամանակ շոկից դուրս չենք գա։ Գելերն արդեն մեր ապրուստի միջոցը րոպեների ընթացքում զրոյացրեցին։ 

Հիմա նորից դիմում ենք մարզպետին, էկոնոմիկայի նախարարին, ու ուզում ենք հավատալ, ու նախարարը երբ տարբեր գյուղացիների հետ հանդիպմանն ասում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է ասում, որ գյուղացուն պետք է թև ու թիկունք լինել, հիմա սա այն դեպքն է, որ մարզպետն ու նախարարը կարող են ապացուցել, որ վարչապետի խոսքերը լոկ խոսքեր չեն։ Մենք խնդրում ենք, որպեսզի մեզ միայնակ չթողնեն»։

Աղբյուրի տեղեկություններով՝ տեղում ոստիկանության Սևանի բաժնի պետ Վ. Սահակյանի հանձնարարականով ոստիկանները նույնպես արձանագրել են դեպքը և հիմա սպասում են ճշտելու՝ քանի ոչխար և մայրացու գառներ են սատկել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս։

Կիսվեք ձեր էջում