Մամուլ

Գավառում քարե աղյուսով փորձել են սպանել 81–ամյա տանտիրուհուն. տունն ամբողջովին պատված էր արյունով (ֆոտո)

Գեղարքունիքի մարզում, օգոստոսի 22-ին, սպանության փորձ է տեղի ունեցել. ժամը 23:30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի շենքերից մեկի բնակչուհին չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին, անհրաժեշտ է, որպեսզի փրկարարները շտապ մոտենան նշված հասցե՝ դուռը բացելու համար:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, տեղեկություն է ստացվել, որ նշված տանը վիճաբանություն է տեղի ունեցել եւ այնտեղ կա վիրավոր: Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ անօգնական, ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերում են տանտիրուհուն՝ 81-ամյա Սիլվա Տ.-ին՝ գլխին ստացած վնասվածքներով:

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել եւ փրկարարների հետ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ նրան տեղափոխել Գավառի հիվանդանոց:

Աղբյուրի տվյալներով տան սենյակն ամբողջովին պատված էր արյունով, բնակարանում էլ հայտնաբերվել է աղյուս (քարփինջ), որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Ոստիկանները պարզել են, որ Սիլվա Տ.-ին սպանելու դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է պատճառել նույն շենքի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Հ.-ն, որը քարե աղյուսով կնոջը հարվածներ հասցնելուց հետո դիմել է փախուստի:

hancagortsutyun

Աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել նյութով