Շոու-բիզնես

Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը կալանավորվել է 40 կգ կոկաին տեղափոխելու մեղադրանքով

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն այսօր առաջին անգամ խոսել է իր ամուսնալուծության մասին և ասել, որ նախկին ամուսինը ՝ Ջիանի Օնչոն, գտնվում է կալանավայրում:

Գայանեն չի մանրամասնել, թե նախկին ամուսինը ինչու է կալանավորվել: Այս մասին հրապարակում գտանք ամերիկյան ktla.com կայքում: Հրապարակումն արվել է դեռևս սեպտեմբերի 13-ին:

Աղբյուր գրում է, որ Վարդգես Մարկոսյանը, որը ներկայանում է որպես Ջիանի Օնչո, Դեյվիդ Պետրոսով և Լարամ Նարմեն, ընդունել է 40 կգ կոկաին տեղափոխելու մեղադրանքը: Կոկաինը թաքցված է եղել կենցաղային իրերի մեջ: Նա դրանք ուղարկել է Ավստրալիա։

47-ամյա Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ 2014 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ է զբաղվել: Նրա հանցակիցը եղել է քույրը՝ Իռեն Մարկոսյանը, որը ևս իրեն մեղավոր է ճանաչել: 

Նրանք մեղադրվում են նաև 3,5 միլիոն դոլար լվանալու համար: Վարդգես Մարկոսյանը համաձայնել է իր քրոջ անունով պահված 234,442 դոլարը, որը ստացել են 2018 թվականի դեկտեմբերին, փոխանցել ԱՄՆ կառավարությունը: Քույրը՝ Իռեն Մարկոսյանը, ևս տվել է իր համաձայնությունը:

Իռեն Մարկոսյանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, Ջիանի Օնչոյին՝  ցմահ ազատազրկում:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում