Մամուլ

Գալիս էին 6-7 տանկով. հակառակորդի 10 տանկ խոցած Արցախի հերոսը՝ Էդգար Մարկոսյան (Տեսանյութ)

Գալիս էին 6-7 տանկով. հակառակորդի 10 տանկ խոցած Արցախի հերոսը՝ Էդգար Մարկոսյան (Տեսանյութ)

Արցախի հերոսը. «Զինուժը» պատմում է մերօրյա հերոսներից մեկի՝ Էդգար Մարկոսյանի մասին: «Ոսկե արծիվ» շքանշանակիրը ոչնչացրել է հակառակորդի 10 տանկ:

տանկեր

«Խոցել եմ 10 տանկ, եղել են շարասյուներ, որ կանգնեցրել եմ, հակառակորդի կողմից գալիս էին 6-7 տանկով, առաջին տանկը, դիմացից եկողին կանգնեցնում էի, մնացածին հրետանին խոցում էր:

Մեր զինվորներն անպարտ են ու անզիջում, որովհետև լավ գիտեն ում, և ինչի համար են պայքարում: Հիմա մենք 3 երկրի դեմ ենք պատերազմում, ու առաջ ենք գնալու: Իրենք էդ արդեն հասկանում են: Ուշք ու միտքս տղեքի հետ է, մինչև ապաքինվեմ, գնամ, հասնեմ իրենց» ,-պատմել է Էդգարը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով