ՄամուլՏեսանյութ

Գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել Աբովյան քաղաքի շենքերից մեկում․ կան վիրավորներ

Գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել Աբովյան քաղաքի շենքերից մեկում․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Չափիչի» 1-ին հանրակացարանային համալիրի 3-րդ հարկի սենյակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առաջացել է փլուզում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ ոչ թե գազաբալոնն է պայթել, այլ պայթյունը տեղի է ունեցել արտահոսած ու կուտակված գազից։

Փլուզվել է 54-րդ բնակարանի հյուրասենյակի պատը՝ մոտ 10 ք/մ մակերեսով, ինչի հետևանքով էլ բնակիչներ՝ 59-ամյա  Տատյանա Ավագյանն ու 51-ամյա Կարինե Օսիպյանը օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևան, Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գազաբալոնը, այն հեռացրել բնակարանից։ Տեղազննման արդյուքնում, ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է՝ շենքի հենասյուներին և այլ պատերին ճաքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել էջում