ՄամուլՏեսանյութ

Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ երբ կնահանջի ջերմային ալիքը (Տեսանյութ)

Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ երբ կնահանջի ջերմային ալիքը (Տեսանյութ)

«Ջերմային բարձր ֆոն. հրդեհային անվտանգության և առողջական հնարավոր ռիսկերը» թեմայով քննարկման ժամանակ խոսելով եղանակային առաջիկա կանխատեսումների մասին՝ Գագիկ Սուրենյանն ասաց, որ մինչև հուլիսի 21-ը ջերմային ալիքի ազդեցությունը կպահպանվի, 22-ից հետո այն աստիճանաբար կնահանջի դեպի հարավ. 22-ից 25-ը օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով:

«Հուլիսի 23-ին, 24-ին՝ 38-40 աստիճանի փոխարեն Արարատյան դաշտում ու Երևանում կգրանցվի մինչև 34-35 աստիճան, տեղումներ դեռևս հորիզոնում չեն երևում»,- ասաց նա:

exanak jermastichan

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 18-21-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում