Մամուլ

Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա.«Իրավունք»

Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը, կնշանակվի Երեւան քաղաքի քննչական կոմիտեի քննչական վարչության պետ:

Մեր աղբյուրի պնդմամբ՝ վերջինս արդեն փաստացի նշանակվել է:

Ա. Վարդանյանը Զվարթնոցի մաքսատան պետն է:

Դեռևս անցյալ տարվա վերջին պարոն Ջհանգիրյանը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի երկու հրամանները:

Պահանջը վերաբերում է Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաեւ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել էջում