Մամուլ

Գագիկ Ծառուկյանը վաղը ազատ կարձակվի՞

Գագիկ Ծառուկյանը վաղը ազատ կարձակվի՞

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր դռնփակ քննել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը  փոխելու միջնորդությունը և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։

Այն կհրապարակվի հոկտեմբերի 6-ին։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին: «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։

Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։

Կիսվել նյութով