Մամուլ

Գագիկ Ծառուկյանը ջերմություն ունի, բուժում է ստանում

Գագիկ Ծառուկյանը ջերմություն ունի

News.am-ը գրում է․ Հարցին՝ ինչպե՞ս է Ծառուկյանի առողջական վիճակը, Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը ասաց.

«Մի քիչ ջերմություն ունի, պահպանողական բուժում է ստանում, ամեն դեպքում նորմալ է»։

Անդրադառնալով Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի առողջական վիճակին՝ ասաց. «Որդու մոտ արդեն դեպի կարգավորում է գնում»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ դատական նիստը հետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ Ծառուկյանը առողջանա, պաշտպանն ասաց. «Մենք բժշկական փաստաթղթերը ներկայացնելու ենք դատարանին, որպեսզի դատարանը հարգելի համարի պարոն Ծառուկյանի չներկայանալը։ Ամեն դեպքում այդ բողոքները քննության ենթակա են»։

Լրագրողի դիտարկմանը, որ փաստաբանները նույնպես շփվել են Ծառուկյանի հետ, եւ հարցին՝ արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձնել, Խաչատրյանն ասաց, որ վաղը պատրաստվում է թեստավորվել.

«Ես ամսի 21-ից սկսած սերտ կոնտակտային շփում չեմ ունեցել։ Ես վաղը պատրաստվում եմ թեստավորվել, եթե պարզվի, որ վարակված եմ, ապա ես նույնպես չեմ ներկայանա նիստին։ Այս պահին ես որեւէ գանգատ չունեմ»։

Կիսվել նյութով