ԺամանցՄամուլՏեսանյութ

Գագիկ Ծառուկյանը Երևանի կենդանաբանական այգուն կնվիրի եզակի ցեղատեսակի ալբինոս առյուծ (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը Երևանի կենդանաբանական այգուն կնվիրի եզակի ցեղատեսակի ալբինոս առյուծ

ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ Հունիսի 1-ին ընդառաջ պարտաստվում է Երևանի կենդանաբանական այգուն նվիրել եզակի ցեղատեսակի՝ ալբինոս առյուծ։

Նա մասնավորապես ասել է՝

«Կենդանիները բնության հրաշալիքներն են: Նորածին կենդանիները լույս աշխարհ գալով շատ անօգնական են լինում, ունենում մեր խնամքի, ուշադրության ու սիրո կարիքը:

Եզակի ցեղատեսակի Սիմբա անունով այս առյուծի մասին ես անձամբ եմ մշտապես հոգ տարել ու խնամել: Այսօր արդեն նա մեծացել և ամուր կանգնած է ոտքերի վրա: Եվ հիմա բացառիկ այս կենդանուն Հունիսի 1-ին ընդառաջ ես պարտաստվում եմ նվիրել Երևանի կենդանաբանական այգուն:

Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը:

Իսկ վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում եմ ամենօրյա հոգատարությամբ խնամել և հոգ տանել…»։

Տեսանյութը ստորև

Share