Մամուլ

«Գագաթներում թշնամին է․ քանի օր է՝ դիտարկում է»․ Գեղամ Մանուկյան

«Գագաթներում թշնամին է․ քանի օր է՝ դիտարկում է»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոր վերադարձա Սյունիքից: Լուսանկարում Իշխանասարն է: Վերևից թշնամին արդեն քանի օր է դիտարկում է:

Գագաթներում արդեն իրենք են, բայց սյունեցիներն ամուր են… Ցավս, զայրույթս, հպարտությունս, նսեմացումս, վճռականությունս, ատելությունս, հոյսս միախառնվել են իրար: Մնացյալի մասին, առավել համադրված կներկայացնեմ առավոտյան:

Փառք ու խաղաղ գիշեր այս պահին դժվարագույն պայմաններում կրկին առաջացած առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր տղերքին ու նաև՝ նրանց կողքը լինելուն արդեն քանի օր սպասող հարյուրավոր սյունեցի եղբայրներին…»։

Կիսվել էջում