Աշխարհ

Բրիտանիայում 5 մետրանոց պիթոնը հեռացել է տիրոջից և բարձրացել հարևանների մոտ

Բրիտանիայում 5 մետրանոց պիթոնը հեռացել է տիրոջից և բարձրացել հարևանների մոտ

Բիրմայական պիթոնը, որը փախել էր կողքի հարևանի տանից, տեսել են, թե ինչպես է տանիքի վերևի հարկի պատուհանից դուրս գալիս: Այս մասին հայտնում է BBC-ին։

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան բրիտանական Հեմփշիր նահանգի՝ Չենդլեր Ֆորդ քաղաքում։

38 կիլոգրամ կշռող և հինգ մետրանոց պիթոնը հեռացել է տիրոջից ու բարձրացել հարևանի բնակարան։

62-ամյա Ջեննի Ուորվիքի խոսքերով՝ նա նկատել է իր տան տանիքին սողացող օձին։ «Ես տեսա, որ նրանք փորձում էին դուրս հանել օձին, և այն ընկավ նրանց մեքենայի վրա, այն հսկայական էր»:

odz piton

Հարևանները պիթոնին դուրս են հրել փողոց։ Բնակիչները կարծել են, որ պիթոնը պատկանում է իրենց հարևանուհուն, ով իր բնակարանում օձեր է պահում։

Լինդա Էլմերը, ով ճանաչել է օձին, ասաց, որ իրեն արթնացրել են ժամը 07:00-ին, երբ անհանգստացած հարևանները ծեծում էին նրա դուռը՝ փորձելով գտնել տիրոջը:

Նա ասաց. «Բոլորը խուճապի մեջ էին։ Ես վերցրեցի նրան. ոչ ոք չցանկացավ օգնել: Դա շատ դժվար էր, քանի որ նա մեծ օձ էր։

odz harevan

Նրանք, այնուամենայնիվ, ագրեսիվ օձեր չեն, և ես ինքս ունեի այդպիսի օձ»:

Պիթոնն իմը չէր, բայց ես առաջարկեցի նրան պահել մինչև ուշքի գա»,- ասել  է կինը։

Որոշ ժամանակ անց նրան հաջողվել է գտնել մոտակայքում ապրող օձի տիրոջը։ Տերը եկել ու տարել է իր օձին։

Կիսվել էջում