ՄամուլՏեսանյութ

Բռունցքով ու ոտքով խփել էր կանգառների տաղավարների ապակիներին ու կոտրել. տղամարդը հայտնաբերվել է (Տեսանյութ)

Բռունցքով ու ոտքով խփել էր կանգառների տաղավարների ապակիներին ու կոտրել. տղամարդը հայտնաբերվել է

Օգոստոսի 31-ին համացանցում հրապարակում էր եղել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում կանգառներ են վնասել։ Մի տղամարդ բռունցքով ու ոտքով խփել էր կանգառների տաղավարների ապակիներին ու կոտրել՝ վնասելով ընդհանուր 6 կանգառ։

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության եւ Մալաթիայի բաժինների ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ, կարճ ժամանակում պարզեցին տղամարդու ինքնությունն ու գտնվելու վայրը։

Դեպքերից ժամեր անց՝ արդեն սեպտեմբերի 1-ին, ոստիկանության ծառայողները նրան բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին, որտեղ կասկածվողը տվեց խոստովանական բացատրություն։ Նախնական տվյալներով՝ Երեւանի 36-ամյա բնակիչը, որն ամիսներ առաջ էր վերադարձել հայրենիք, ընտանեկան խնդիրներից նյարդայնացած՝ վրդովմունքը պարպել էր երեւանցիներին պատկանող գույքը վնասելով։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում