Մամուլ

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է։ Պատճառը՝ ընտանեկան անախորժություններն ու վեճերն են։

Արթուրն ու իր նախկին կինը՝ Մերին, ամուսնալուծությունից հետո պայմանավորվածություն ունեին, որ հայրը պարբերաբար կարող է տեսնվել որդու հետ։ Սակայն հանդիպումներից մեկի ժամանակ Արթուրը վերցրել է որդուն, առանց տեղյակ պահելու երեխայի մորը՝ տարել Գերմանիա։

Սակայն հարցը շուտով հարթվեց և նախկին զույնգերը եկան համաձայնության, որ 3-ամյա տղան բնակվի իր մոր հետ։ Իսկ հայրը պարտավորվում է ամսեկան 500 հազար դրամ ալիմենտ վճարել։

ամուսնալուծվել է

Այս մասին տեղեկությունները առկա են դատական տեղեկատվական համակարգում։

Հիշեցնենք՝ Արթուրն ու Մերին ամուսնացել էին 2015 թվականին։

Կիսվել նյութով