Շոու-բիզնես

Բոլոր դարերի չարիքը անուղեղ ղեկավարներն են. Արտավազդ Եղոյան

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «3-րդ Ալիք» հեռուստածրագրի ռեժիսոր-մեկնաբան, դերասան Արտավազդ Եղոյանն է: Նա անդրադարձել է իր նախասիրություններին, սովորություններին, բնավորության գծերին:

-Պարո՛ն Եղոյան, ո՞ր դեպքում է Ձեր օրը տոն դառնում: Դա հե՞շտ է իրականացնել:

-Իմ օրը տոն կլինի, երբ դրացիս, մտերիմս երջանիկ կլինի, ոչնչի պակաս չի ունենա: Ցավոք, ինձ թվում է, որ այս կյանքում ես չեմ հասցնի ներկա լինել այդ տոնին: Օրերս անցնում են ինչ-որ բանի սպասումով:

-Ըստ Ձեզ` ո՞րն է օրվա լավագույն պահը:

-Առավոտը, որովհետեւ դիմացս օր կա ապրելու, իսկ երեկոյան օրը մեռնում է…

-Ձեզ հնարավո՞ր է մանրուքներով ուրախացնել:

-Իհարկե հնարավոր է, եթե այդ մանրուքը մեծ արժեք է ունենում:

-Այս երեքից ո՞ր հատկությունն այնքան էլ բնորոշ չէ Ձեզ` պարտաճանաչ, բծախնդիր, պունկտուալ:

-Երեքն էլ բնորոշ է ինձ:

-Ո՞րն է 21-րդ դարի չարիքը:

-Բոլոր դարերի չարիքը անուղեղ ղեկավարներն են: Առաջնորդել ազգին նշանակում է ինչ-որ լավ բան տալ մարդուն, նրա կյանքը դարձնել անհոգ ու լիարժեք, հույս ներշնչել ապագայի նկատմամբ,իսկ մենք մի տեսակ ապրում ենք անհույս: Այսօր ժողովուրդը բաժանվել է երկու մասի:

Ես ոչ մի կուսակցության չեմ հարում, ոչ մեկի ֆանատը չեմ: Ինձ ասում են, թե բոլորին քննադատում եմ, բայց այդպես չէ: Եթե լավ բան են անում մեր ազգի համար, ինչպե՞ս կարող եմ դեմ լինել: Իշխանություն է փոխվել, թող այս նորերը սխալվեն, մենք` քննադատենք:

Դա չի թողնի, որ սխալ ճանապարհով ժողովրդին տանեն: Բա մենք ինչի՞ համար ենք: Ուզում եմ երկիրս ծաղկի, ոչ թե Իջեւանում Փաշինյանին ասեն. «Բա ես քեզ համար պայքարեցի, որ քո իշխանությունը արգելի՞ ծառ տնկել»: Ախր դուք պայքարել եք ոչ թե Փաշինյանի համար, այլ ինքներդ ձեր, ձեր զավակների ապագայի համար:

Ախր պիտի բոլորս հասկանանք, որ հանրայինն էլ է մերը: Մի բան թողնենք գալիք սերունդին: Ես ուզում եմ, որ մեր զավակները անհրաժեշտի պակաս չունենան, ավելորդի ձգտում…

Ես պետականամետ եմ, իշխանամետ չեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում