Շոու-բիզնես

«Բոլորից հեռու նման անակնկալ ստանալը շոկային էր». ում հետ և ինչպես է Անատի Սաքանյանը տոնել 28-ամյակը

«Բոլորից հեռու նման անակնկալ ստանալը շոկային էր»: Դերասանուհի Անատի Սաքանյանի 28-ամյակը տարբերվել է նախորդ տարեդարձերից: Խնջույքների սիրահար դերասանուհին այս տարի որոշել է փախչել բոլորից ու տարեդարձը տոնել բնության գրկում:

Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է, թե որտեղ և ում հետ է տոնել ծնունդը, ինչ անակնկալներ են մատուցել իրեն և ինչու այս տարի խնջույք չի կազմակերպել:

«Որոշել էի ծնունդ չանել, ինձ անակնկալ մատուցեցին, գնացինք քաղաքից դուրս, որտեղ էլ նշեցինք ծնունդս, մի քանի օր հանգստացա: Մտածեցի՝ ավելի լավ, այս տարի մեծ ծնունդ չեմ անի, կհանգստանամ, իսկ երբ վերադառնամ, մի քանի հոգով ինչ-որ տեղ կգնանք, բայց չստացվեց: Այսօր էլ կհավաքվենք, հետո մեկ այլ շրջապատով էլ կհավաքվենք, քանի որ իմ շրջապատը շատ մեծ է»,- ասաց նա:

Անդրադառնալով իր հրապարակած լուսանկարից հետո տարածված քննարկումներին, որ ռոմանտիկ ձևով է տոնել 28-ամյակը, Անատին պատասխանեց, տարօրինակ ոչինչ չկար:

Անատի Սաքանյան

«Իրականում ես մայրիկիս, հայրիկիս ու շունիկիս հետ էի Իջևանում: Չգիտեմ ինչու էին որոշել, որ սիրելիիս հետ եմ: Այդտեղ տարօրինակ ոչինչ չկար. ծաղիկներ ստանալ դեռ չի նշանակում սիրելիի հետ լինել, 28-ն էլ արել էի, քանի որ ծնունդ չէի անում, ուզում էի հետաքրքիր ինչ-որ բան լիներ,- պարզաբանեց դերասանուհին ու հավելեց, որ կեսգիշերին իրենց անակնկալ են մատուցել հյուրանոցում, ինչն իսկապես անսպասելի էր,- Ծնունդիս նախորդ օրը հյուրանոցում ինձ անակնկալ մատուցեցին: Հայրիկիս հետ ընթրում էինք, հայրիկս դուրս եկավ պատշգամբ՝ սրճելու, ես դեռ ուտում էի, լույսերն անջատեցին:

Իրենց խոհանոցը 23:00-ին փակվում էր, բայց ես դեռ ուտում էի: Մտածեցի՝ ինչ շնորհք էր, հասկացանք փակվելու ժամն է, բայց նորմալ չէ, որ ես հաց եմ ուտում, լույսն անջատում են: Մտքումս որոշում էի, թե ինչ եմ ասելու ընդունարանում, մեկ էլ սալյուտներով, տորթիկով, Happy birthday երգով եկան ինձ շնորհավորելու: Շոկային էր: Եթե Երևանում լինեի, չէի զարմանա, որովհետև ոնց էլ չլիներ, մեկը կգար, բայց որ այնտեղ՝  բոլորից հեռու, անծանոթ մարդիկ ինձ անակնկալ կմատուցեն, շատ անսպասելի ու հետաքրքիր էր»:

Անատի Սաքանյան

Ըստ դերասանուհու՝ օրվա ընթացքում շատ նվերներ է ստացել, այդ թվում՝ անանուն. «Հատուկ անակնկալ, նորություն չի եղել, սակայն գիշերվանից անթիվ-անհամար անանուն ծաղիկներ, օծանելիքներ, նվերներ եմ ստացել»:

Հարցին՝ թե ինչու այս տարի խնջույք կազմակերպելու ցանկություն չուներ, Անատին պատասխանեց. «Ամեն տարի շատ մեծ խնջույք եմ կազմակերպում: Այս տարի մեր տունը հիմնովին վերանորոգել եմ, կահույքն ու ամեն ինչ ամբողջությամբ փոխել եմ, ծախսերից ելնելով որոշեցի ծնունդ չանել: Իհարկե, ծախսերը չկրճատվեցին: Այնտեղ էլ շատ ծախսեցի, այստեղ էլ նույնիսկ կրկնակի ու եռակի ստացվեց ամեն ինչ:),- ասաց նա ու հավելեց, որ այսօրվա հավաքույթն իրենց տանն է լինելու, առաջին հավաքույթն է վերանորոգումից հետո,- Ընկերներս ասացին, որ գալու են անկախ նրանից՝ ես ծնունդ անո՞ւմ եմ, թե՞ ոչ»:

28 թվից վախենում է, թե՞ ոչ, Անատին ինքն էլ չգիտի: «Դեռ չեմ զգում, որ մեծանում եմ: Որբ զգամ, այդ ժամանակ կմտածեմ՝ վախենո՞ւմ եմ, թե՞ ոչ»,- ասաց նա:

Անատի Սաքանյանը հարսի

Տարեդարձի օրը դերասանուհին միշտ նույն երազանքն է մտապահում. «Իմ երազանքը միշտ նույնն է՝ ծնողներս լինեն առողջ ու իմ կողքին: Մնացած ամեն բան ես կանեմ: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես շատ աշխատասեր եմ: Ինձ համար կապ չունի՝ ես ինչ եմ անում.  աշխատասեր մարդ եմ ու ամեն ինչ կանեմ, որպեսզի ծնողներս էլ լավ ապրեն,- ասաց նա ու հավելեց, որ գոհ է այն կետից, որում հիմա է գտնվում:

-Այնքանով եմ գոհ, որ ոչնչի կարիք չունեմ: Թեև դժվարությամբ, բայց ունեցել եմ այն, ինչ ցանկացել եմ: Մասնագիտությանս մեջ, որպես կոսմետոլոգ, ունեցածս ձեռքբերումներն էլ եմ շատ կարևորում: Իմ կողմից ստեղծված յուրաքանչյուր քսուկ ձեռքբերում եմ համարում, քանի որ շատ ժամանակ ու էներգիա եմ ներդնում դրանց ստեղծման մեջ»:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք «Ունեմ այն, ինչ ցանկացել եմ» արտահայտությունը վերաբերում է նաև անձնական կյանքին: Հարցի պատասխանը բացահայտել Անատին չցանկացավ, սակայն նշեց, որ ամեն բան իր ճիշտ ժամանակն ու տեղն ունի: «Եթե ինչ-որ բան չի ստացվում կամ ուշ է ստացվում, դա ևս մարդու համար է»,- նկատեց նա:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով