Շոու-բիզնես

«Բոլորիցս մասնիկ պակասեց»․ հայտնիների գրառումները՝ Ազնավուրի մասին

 

Շառլ Ազնավուրի անսպասելի մահը խորապես խոցեց հայ ժողովրդին:Լեգենդար շանսոնյեի երկրպագուները հաշված րոպեների ընթացքում համացանցը  ողողեցին մեծագույն կորստի, ափսոսանքի ու ցավի խոսքերով… Ազնավուրին մեծարման ու հրաժեշտի խոսքեր ուղղեցին նաև հայտնիները՝

Վարդան Պետրոսյան

«…Որբացանք… բոլորս որբացանք… Այսպիսի զգացում ունեցա, երբ հորիցս հետո մայրս գնաց… Ահավոր դատարկություն է հոգումս… ճմլող դատարկություն… Ես հո չէի պատկերացնում, որ այդքան ներկա ես իմ կյանքում, իմ մեջ…Այդքան ներկա…իմ սիրելի, պաշտելի Հայր…

Ավտովթարի հաջորդ գիշերը, վիրահատությունից հետո, սարսափով քնից վեր թռա, եթե դա կարելի էր քուն անվանել, մահվան զգացումով… Ամբողջ մարմինս սառել էր ու փայտացել…Կամքի գերմարդկային ճիգերով փորձեցի ոտք ու ձեռքս շարժել… մինչեւ մահվան սառսուռն անցավ… Հետո տեսա, որ քեզ հետ միասին Արարատն ենք բարձրանում ՝ ձյուների մեջ… նորից արթնացա… արդեն կենդանի… Անգամ մահվան պահին եկար, թեկուզ ՝ երազում…

Ջահել էի, սիրահարված ՝ քո երգերն էի լսում, աղջիկ էի ուզում հմայել՝ քո երգերն էի երգում, ներկայացումներումս քեզ էի նմանակում…Քո միջոցով, կարծես, խոսում էի մարդկանց հետ… Հրճվում էի, երբ որեւէ առիթով քեզ էին նմանեցնում…Կյանքային ամենաբարդ իրավիճակներում մտածում էի ՝դու՞ ինչպես կանեիր…ու փորձում էի անել այդպես…

Ռոբեր Օսեյնի ներկայացումներից մեկին դու ներկա էիր դահլիճում. ներկայացումը չէինք կարողանում սկսել… Չորս հինգ րոպե, չորս հազար տեղանոց լեփլեցուն սրահը հոտնկայս ծափահարում էր քեզ…Դերասանուհիներն այդ օրը հուզմունքից տեքստերն էին մոռանում… դու ՝
արդեն ութսուն տարեկան…

Մի օր էլ եկար մեր տուն Սեդայի հետ… Կալանքիցս հետո վերսկսում էի… առաջին հյուրախաղերս էին առջեւում… Եկար, կարծես, մեծիդ օրհնությունը տալու… Նայում էի, հավատս չէր գալիս… այնքա՜ն իրական էր ու այնքա՜ն անիրական… Նստած էիր սեղանի մոտ, իսկը ՝հարազատ մեծ քեռիս, խոսում, պատմում էինք իրար տնեցիներից…Ժամեր շարունակ… Մինչ օրս դեռ հավատս չի գալիս…

… Հիմա էլ հավատս չի գալիս… Ախր, մինչեւ հարյուր տարեկան պիտի երգեիր, մինչեւ հարյուր քսան տարի պիտի ապրեիր…Այդպես էիր որոշել… ու ես անվերապահ հավատում էի դրան…

Բայց Աստծո որոշումն այլ էր… ախր, այնտեղ էլ քո կարիքն ունեն… քո հրաշք երգերի… մենք էլ եսասիրաբար ուզում էինք, որ դեռ շատ ապրեիր, որ քեզնով հպարտանանք աշխարհով մեկ..․

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք… փոքրիկ հսկա… մեծ հայ… Հիմա, գիտեմ, արդեն քեզ հրեշտակներն են վայելում… Սիրո հրեշտակները…»

Գարիկ Մարտիրոսյան

Не стало великого певца и великого патриота Армении Шарля Азнавура… Маэстро Азнавур и его песни останутся с нами навсегда. Думаю, сегодня миллионы людей по всему миру слушают его песни и вспоминают легендарного шансонье. Я тоже посидел, послушал мои любимые “Parce que” и “De T’Avoir Aimée”. A сейчас слушаю «Аutobiographie” – чарующая песня! Послушайте и вы.

Քորթնի Քարդաշյան

Նրա երգերը միշտ բարձր միացրած են եղել մեր տանը: Հայրս պաշտում էր նրան: Զարմանալի է, որ նրանց մահվան օրը համընկավ: Ննջիր խաղաղությամբ: Դու կապրես հավերժ քո երգերով։

Գարիկ Պապոյան

Բոլորիցս մասնիկ պակասեց…

Միխաիլ Գալուստյան

Шарль Азнавур.
Вечная память. Спасибо Вам за ваши песни. Спасибо за то, что Вы армянин

Մկրտիչ Արզումանյան

Գնաց մեր հանճարը… Շառլ Ազնավուր — հավերժ լեգենդ․․․

Հայի տեսակ, ում կարիքն օդի ու ջրի պես ունի մեր ազգը։ Հանգչիր խաղաղությամբ…

Հենրիկ Մխիթարյան

Մեծ ու խոր ցավով մենք այսօր իմացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին: Հսկան թողնում է մեզ, բայց ամբողջ աշխատանքն ու նվիրվածությունը Հայաստանին հավերժ կմնա մեր սրտերում: Դուք միշտ կմնաք «մեզ համար»,« ինձ համար»: Մնաս բարով արտիստ: Հանգչիր խաղաղությամբ։

Սիլվա Հակոբյան

Կյանքից հեռացավ մի Մարդ,ում ես սիրել եմ դեռ մանկուց,մեծ հետաքրքրությամբ հետևել նրա արվեստին ու կյանքին,հպարտացել,որ աշխարհում կա իր նման արվեստագետ,իր նման ՀԱՅ,ով ամեն տեղ բարձր է պահել իր հայրենակիցների անունն ու պատիվը,մասնակից դարձել իր հայրենիքում կատարվող ամեն տեսակ իրադարձության…Նրա թողած ժառանգությունը ահռելի է ու վստահ եմ,որ դարեդար կմնա անմահ…
Հանգչիր Խաղաղությամբ Լեգենդ…

Արամ-MP3

Մարդ՝Լեգենդ
Մարդ՝Հերոս
Մարդ, ով միշտ կմնա մեր սրտերում։
Աստված հոգիդ լուսավորի Մեծատառով Հայ Մարդ։

Հրաչուհի ՈՒթմազյան

Դու գնացիր, բայց մեզ թողեցիր աչքերը քո ջինջ…

Լուսինե Թովմասյան

Rest In Peace Maestro

Սոֆի Մխեյան

Շնորհակալ ենք… հանգչիր խաղաղությամբ…

Սոնա Ռուբինյան

Շնորհակալ եմ ճակատագրիս, որ էսպիսի օր եմ ունեցել կյանքում…
Դեռ տարիներ ու դարեր Հայաստանն ու մեզ՝ հայերիս քո անունով, երգերով են ճանաչելու ու սիրելու՝ Շառլ Ազնավուր…

Իննա Խոջամիրյան

Իսկ դու խոստացել էիր 100-ամյակիդ համերգ տալ…. Իսկ ես չեմ կարողանում հավատալ, որ դու 95-ամյակիդ էլ չհասցրեցիր… իմ Ազնավուր, իմ հավերժական…. Իմ ուրախ, երջանիկ, տխուր պահերի, սիրո, 23 տարիների «ընկեր» ու մուսա…. Հոգիդ լուսավոր…

 Ժակ

Օրը տարավ դարը …  մնաց՝ մեր մեծ հպարտութունը, խոնարհվում եմ։

 

Կիսվել էջում