Օգտակար

Բղավելով չի կարելի դաստիարակել երեխաներին

Բղավելով չի կարելի դաստիարակել երեխաներին

Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների գիտնականների ուսումնասիրությունների համաձայն՝ երեխաների մոտ մեծանում է դեպրեսիայի և ագրեսիվ վարքի վտանգը, երբ ծնողները բղավում կամ հայհոյում են նրանց։

Դա, ըստ մասնագետների՝ երեխայի վրա ազդում է այնպես, ինչպես ծեծը:

«Բղավելով չի կարելի դաստիարակել»,- հայտարարել է Փիթսբուրգի համալսարանի կրթության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, հետազոտության համահեղինակ  Մին Տե Վանը: Ուսումնասիրությունն անցկացվել է 976 ընտանիքների շրջանում:

Արդյունքները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնց վրա ծնողները 13 տարեկան հասակում բղավել են, 14 տարեկանում նրանց վարքն ավելի բացասական է եղել:

Հետազոտության հեղինակների պնդմամբ՝ նման երեխաները հաճախ են վիճել իրենց հասակակիցների հետ, վատ են սովորել, ստել ծնողներին։

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ երեխան մշտապես սթրեսի մեջ է ապրում ծնողների կոպտության պատճառով, ինչը հանգեցնում է սրտանոթային ակտիվության նվազման, ինչպես նաև հորմոնալ խանգարումների և բորբոքային գործընթացների առաջացման:

Ընդ որում՝ հաճախ ոչ խիստ ծնողը որոշ չափով մեղմում է իրավիճակը, սակայն դա բավարար չէ բացասական ազդեցությունն ամբողջությամբ չեզոքացնելու համար:

Մասնագետները նշում են, որ երեխային խրախուսելու լավագույն միջոցը նրան հաճախ գովելն ու ընտանիքում լավ հարաբերությունները պահպանելն է:

Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք դաստիարակվել են դաժան մեթոդներով, հաճախ նույն կերպ են դաստիարակում նաև իրենց երեխաներին:

Կիսվել նյութով