Մամուլ

ԲՀԿ-ն կոչ է անում Երևանի և մարզերի իր բոլոր համակիրներին դուրս գալ փողոց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում դուրս գալ փողոց։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին»,- ասվում է հայտարարությունում։

Կիսվել էջում