Մամուլ

ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են 7 նստատեղ ունեցող տրանսպորտի գազաբալոնը տեղադրել մեքենայի տանիքին

ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են 7 նստատեղ ունեցող տրանսպորտի գազաբալոնը տեղադրել մեքենայի տանիքին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջրկում են 7 կամ ավելի նստատեղ ունեցող մեքենաների գազաբալոնը ընդհանուր օգտագործման  տրանսպորտի սրահից դուրս բերել եւ տեղափոխել տրանսպորտային միջոցի տանիքի վրա:

«7 (ներառյալ՝6+1) կամ ավելի նստատեղ ունեցող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի վրա գազաբալոնային սնման համակարգ տեղադրելիս գազաբալոնը թույլատրվում է տեղադրել բացառապես մեքենայի տանիքին, եւ այն պետք է փակված լինի արտաքին միջավայրից արտաքին ծածկով»։

Ըստ հիմնավորման՝ նախագիծը անհրաժեշտ է այն պատճառով, որ տրանսպորտային միջոցների պատահարների ժամանակ գազաբալոնը հաճախ այրվում է և այդ ամենի հետևանքով քաղաքացիները հաճախ ստանում են տարբեր աստիճանի այրվածքներ կամ ավելի վատ՝ չհասցնելով դուրս գալ ավտոմոբիլի սրահից, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստանում:

Կիսվել նյութով