Մամուլ

Բժշկական համալսարանի ուսանողուհին մահացել է մեծ քանակությամբ դեղորայքի ընդունումից

Բժշկական համալսարանի ուսանողուհին մահացել է մեծ քանակությամբ դեղորայքի ընդունումից

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Մանանդյան փողոցի թիվ 25Ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 32-ամյա կնոջ դի։

Նախնական վարկածով՝ նա մեծ քանակությամբ դեղորայք է ընդունել։

Մահացած աղջիկն ապրում էր ծնողների հետ։ Այդ պահին նրանք տանը չեն եղել։ Վերադարձել են ու տեսել, որ իրենց դուստրը մահացած է։

Մեր տեղեկություններով՝ աղջիկն աշխատում էր ատամնաբուժարանում և զուգահեռ սովորում էր Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում։

Իրավապահները պարզում են մահվան հանգամանքները։

Կիսվել էջում