Բժիշկները շփոթել են պացիենտներին և դա հասկացել են միայն վիրահատության ժամանակ
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 7-ին, Վարանասիի համալսարանական հիվանդանոցի վնասվածքաբանության կենտրոնում։
Times of India-ի հաղորդմամբ՝ 71-ամյա Ռադհիկա Դևին մահացել է, երբ նրան սխալմամբ ենթարկել են վիրահատության՝ պացիենտների շփոթության պատճառով։
Կինը գտնվում էր նյարդավիրաբուժության բաժանմունքում և սպասում էր պլանային միջամտության, սակայն նրան վիրահատարան են տեղափոխել այլ պացիենտի՝ 82-ամյա Ռադհիկա Սինգհի փոխարեն։
Վիրահատության ընթացքում բժիշկները չեն հայտնաբերել սպասվող վնասվածքը, ինչից հետո պարզվել է սխալը։
Կտրվածքները մշակելուց հետո նրան վերադարձրել են հիվանդասենյակ՝ առանց հարազատներին տեղեկացնելու։
Մարտի 18-ին կնոջը կատարել են արդեն ճիշտ վիրահատությունը, սակայն առաջացած բարդությունների հետևանքով նա մահացել է մարտի 28-ին։
Դեպքը բացահայտվել է մահացածի թոռի բողոքից հետո։ Ստեղծվել է հատուկ հանձնաժողով, և այժմ իրականացվում է քննություն՝ պարզելու բուժանձնակազմի պատասխանատվության աստիճանը։



