Բժիշկը սխալմամբ հեռացրել է հիվանդի առողջ օրգանը․ հիվանդը մահացել է
ԱՄՆ-ի Florida նահանգում բժիշկ Thomas Shaknovsky-ը դատարանի առաջ է կանգնել այն բանից հետո, երբ վիրահատության ընթացքում հիվանդի փայծաղի փոխարեն հեռացրել է առողջ լյարդը, ինչի հետևանքով մահացել է 70-ամյա William Bryan-ը։
Դեպքի մասին հայտնել է New York Post-ը։ Միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի օգոստոսին։
Հրապարակման համաձայն՝ վիրահատությունից հետո բժիշկը վստահեցրել էր, որ ամեն ինչ հաջող է անցել, սակայն կարճ ժամանակ անց հիվանդի մոտ սկսվել էր ուժեղ ներքին արյունահոսություն։
Չնայած բժիշկների ջանքերին՝ տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Ավելի ուշ Շակնովսկու դեմ գործ է հարուցվել բժշկական անփութության հետևանքով մահ պատճառելու մեղադրանքով։
Դատարանում բժիշկը փորձել է բացատրել իր գործողությունները՝ նշելով, որ վիրահատությունը չափազանց բարդ էր, իսկ հիվանդի հաստ աղիքի մեծացման պատճառով ինքը չի կարողացել ճիշտ տարբերել օրգանները։
Հետաքննության ընթացքում նաև պարզվել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում սա նրա արդեն երրորդ լուրջ մասնագիտական սխալն էր։
Նախկին դեպքերում նա սխալմամբ հեռացրել էր հիվանդի ենթաստամոքսային գեղձի մի մասը, ինչպես նաև իրականացրել էր մեկ այլ մահվան ելքով ավարտված սխալ վիրահատություն։
Բժշկի գործընկերները նախկինում ևս մտահոգություն էին հայտնել, որ նա կարող է վտանգ ներկայացնել հիվանդների համար։



