Մամուլ

Բերդ քաղաքում հակառակորդը թիրախավորել է 2 գործարան. Արծրուն Հովհաննիսյան

Բերդ քաղաքում հակառակորդը թիրախավորել է 2 գործարան. Արծրուն Հովհաննիսյան

Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, Իջևանում բրիֆինգի ժամանակ ասաց լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը` ներկայացնելով իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանային գոտում։

«Մասնավորապես, թիրախավորվել են Տավուշի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները: Հրետակոծության է ենթարկվել Բերդ քաղաքը: Քաղաքում կոնկրետ թիրախավորվել են 2 գործարաններ:

Այս համայնքներում տարբեր տեսակի վնասներ են կրել՝ տներ, գազատար, ընդ որում մի քանի անգամ, ընթացքում վերականգնվել է: Փաստացի խաղաղ բնակչությունը թիրախավորվում է, բարեբախտաբար զոհեր չունենք խաղաղ բնակչության շրջանում»,-ասաց նա՝ նշելով, որ ՀՀ ԶՈՒ-ն ամբողջ հերտակոծության ընթացքում կատարել է իր առջեւ դրված մարտական խնդիրները եւ լռեցրել հակառակորդին հնարավոր բոլոր ձեւերով:

Կիսվել նյութով