Մամուլ

Բեռնատարների մեջ BMW-ով մխրճված երիտասարդը՝ Ուրցաձոր վարչական շրջանի ղեկավարի որդին էր. նրա կյանքը փրկել չի հաջողվել

Բեռնատարների մեջ BMW-ով մխրճված երիտասարդը՝ Ուրցաձոր վարչական շրջանի ղեկավարի որդին էր. նրա կյանքը փրկել չի հաջողվել

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր Արարատի մարզում վթարի հետևանքով մահացած երիտասարդն Ուրցաձոր վարչական շրջանի ղեկավար Վարդան Կարապետյան որդին է՝ ծնված 1989 թվականին:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

bmw bernatar avtovtar

Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է։

bmw bernatar

Դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 2 մարտական հաշվարկ։

Կիսվել էջում