Մամուլ

«Բեյբի բում» Գյումրիում. նորածինները մայրիկների հետ «շքերթի» էին դուրս եկել. տեսանյութ

Գյումրու «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոցում» «բեյբի բում» է գրանցվել. տոնը մայրերն ու փոքրիկները նշել են օրորոցով առաջին զբոսանքով:

Հիվանդանոցի պատմության մեջ առաջին անգամ է, որ մեկ օրում՝ օգոստոսի 8-ին, 9 ծնունդ է գրանցվել՝ 3 տղա  և 6 աղջիկ: Երեխաներն առողջ են, մայրերը` երջանիկ:

«Մինչ այս մեկ օրում 7 ծնունդ ունեցել էինք, բայց 9-ը առաջին անգամ է: Նրանք կամ առաջնեկ են, կամ երկրորդ զավակ: Ընդհանուր  առմամբ, եթե խոսքը մեր հիվանդանոցի մասին է, ապա ծնունդների դինամիկ աճ ունենք»,-նշեց Աշոտ Կուրղինյանը:

Հավելենք, որ օրվա «հերոսները» տոնը նշանավորեցին հիվանդանոցում օրորոցով առաջին զբոսանքով:

«Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց» ՓԲԸ-ն (նախկին Ավստրիական Մանկական Հիվանդանոց) հիմնադրվել է 1991թ. դեկտեմբերին: Հիվանդանոցի կառուցումը Ավստրիայի հանրապետության նվերն է Սպիտակի երկրաշարժից տուժած հայ ժողովրդին։ Հիվանդանոցը սկսեց գործել 1992թ-ից և մինչև այժմ այն համարվում է հանրապետությունում խոշոր, իսկ Շիրակի մարզում միակ մանկական բազմապրոֆիլ հիվանդանոցը:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով