ՄամուլՏեսանյութ

«Բելաջիո» ռեստորանի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորը մահացել է (Տեսանյութ)

«Բելաջիո» ռեստորանի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորը մահացել է (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի բնակիչ Վահագն Նիկողոսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս  հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի  25-ին Երևանում «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած  ողբերգական ավտովթարից հետո, երբ  1 հոգի մահացել էր, իսկ ինքը տեղափոխվել էր հիվանդանոց:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

belajio avtovtar

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ մահացածներից ով է եղել վարորդը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 25-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։10-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմացի երթևեկելի գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով